13:52  ,  29 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գոհ չեն Հենրիխ Մխիթարյանի խաղից

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանի գործողություններից դժգոհ են մնացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում, որում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:

Express.co.uk-ն առանձնացրել է անգլիական ակումբի երկրպագուների՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վերաբերյալ գրառումները սոցիալական ցանցերում: Երկրպագուները նշում են, որ Մխիթարյանը չի արդարացնում 10 համարի դիրքի խաղացողի սպասելիքները: Շատերի կարծիքով, մեկնարկային կազմում հայ ֆուտբոլիստին պետք է փոխարինի անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» դեմ խաղում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում խաղաց 65-րդ րոպե եւ դաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանում հաճախ է կատարում այդ փոխարինումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English