21:41  ,  27 հոկտեմբերի, 2017

Հայաստանի 17 ներկայացուցիչներ՝ աշխարհի առաջնությունում

Իսպանիայի Տեներիֆե քաղաքում անցկացվող կարատեի պատանիների, երիտասարդների եւ մինչեւ 21 տարեկանների աշխարհի 10-րդ առաջնությանը մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները գլխավոր մարզիչ Վահան Միքայելյանի ղեկավարությամբ, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Հավաքականի կազմում ընդգրկված են Էրիկ Խաչատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Սիմոն Մովսիսյանը, Դավիթ Մուրադյանը, Վարդան Ղալայանը, Սամվել Այդինյանը, Գեւորգ Համբարձումյանը, Ալբերտ Ավետիսյանը, Դավիթ Մակյանը, Ահարոն Սարգսյանը, Կարեն Բաղդասարյանը, Սերյոժա Սարգսյանը, Աշոտ Մխիթարյանը, Միքայել Մխիթարյանը, աղջիկներից Լենա Գյուլումյանը, Եվա Մուրադյանը եւ Անիտա Մակյանը:

Այս առաջնությունում հայ կարատեիստները կպայքարեն 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում