17:49  ,  27 հոկտեմբերի, 2017

Դե Խեա. Չենք կարող մեզ թույլ տալ պարտվել «Տոտենհեմին» «Օլդ Տրաֆորդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան չափազանց լարված պայքար է սպասում Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում:

«Առաջին գոլն այս խաղում կարող է լինել վճռորոշ: Եթե մեզ հաջողվի առաջին գոլ խփել, ապա կկարողանանք գերիշխել ամբողջ ընթացքում: «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» չի կարող իրեն թույլ տալ պարտվել «Տոտենհեմին»: Մեզ անհրաժեշտ է հաղթանակ, որպեսզի ամրապնդվենք մրցաշարային աղյուսակի վերին հատվածում»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English