01:19  ,  27 հոկտեմբերի, 2017

«Ռեալը» երրորդ դիվիզիոնի թիմին հաղթեց երկու 11 մետրանոցների շնորհիվ

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆուենլաբրադային», որը Մադրիդից 20 կմ հեռավորության համանուն քաղաքից է:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հանդես եկավ երկրորդ կազմով եւ առավելության հասավ երկու 11 մետրանոցների շնորհիվ՝ 2:0: Երկու թիմերն էլ հանդիպումն ավարտեց 10 խաղացողներով:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին:

Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆուենլաբրադա» - «Ռեալ»՝ 0:2

Մարկո Ասենսիո, 63, 11մ, Լուկաս Վասկես, 80, 11մ

Հեռացումներ՝ Պակո Կանդելա, 79, երկրորդ դեղին քարտ – Խեսուս Վալյեխո, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում