16:16  ,  23 հոկտեմբերի, 2017

«Ուրարտուն» ու «Արցախը» հաղթանակով են մեկնարկել բասկետբոլի Հայաստանի առաջնությունում

Մեկնարկել է բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը:

Մեկնարկային տուրում Երեւանի «Ուրարտուն» 88:68 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի նկատմամբ, «Շիրակը» սեփական խաղահրապարակում 69:53 հաշվով հաղթել է «Ինժեներին», իսկ «Արցախն» ուժեղ է գտնվել «Արթիկից»՝ 88:76:

Երկրորդ տուրում «Արթիկը» հոկտեմբերի 27-ին կընդունի «Գրանդ Սպորտին», իսկ ՖԻՄԱ - «Շիրակ» եւ «Արցախ» - «Ինժեներ» խաղերը կկայանա հոկտեմբերի 29-ին: «Արցախը» տնային խաղերն անցկացնում է Ստեփանակերտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում