11:58  ,  23 հոկտեմբերի, 2017

Մբապեն սահմանեց ռեկորդ եւ դարձավ Golden Boy-ի դափնեկիր

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն արժանացել է Golden Boy մրցանակին, որն իտալական Tuttosport պարբերականն ամեն տարի հանձնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչեւ 21 տարեկան):

Այս տարի մրցանակի համար պայքարում էին նաեւ Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի») եւ Ուսման Դեմբելեն («Բարսելոնա»): 

Մբապեն հավաքել է 300 ձայներից 291-ը եւ սահմանել ռեկորդ: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել Golden Boy ճանաչվել այդպիսի մեծ առավելությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Golden Boy մրցանակը ստացել էր Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը, որին «Սուոնսին» այս ամռանը վարձակալել է Մյունխենի «Բավարիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում