Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը վերջին՝ 12-րդ տեղն է գրավել գեղասահքի Rostelecom Cup մրցաշարում:
Մոսկվայում անցկացված մրցաշարի ազատ ծրագրում 18-ամյա Գալուստյանը հավաքել է 154,90 միավոր: Կարճ ծրագրից հետո 106,80 միավորով 11-րդն էր:
Մրցումից հետո Անաստասիա Գալուստյանը հայտնել է, որ սա իր վերջին մրցումն էր այս մրցաշրջանում
Rostelecom Cup-ի հաղթողի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Եվգենիա Մեդվեդեւան, որի արդյունքն էր 231,21 միավոր: Հայկական արմատներով մարզուհին ընկել է կարճ ծրագրի ժամանակ, սակայն դա նրան չի խանգարել հաղթել մրցաշարում:
Եվգենիա Մեդվեդեւայի ելույթը


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի