19:34  ,  17 հոկտեմբերի, 2017

«Լեսթեր Սիթին» հեռացրել է գլխավոր մարզիչին

«Լեսթեր Սիթիի» ղեկավարությունը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրին, հաղորդում է Daily Mail-ը: 53-ամյա անգլիացի մասնագետը պաշտոնը զբաղեցրել էր անցած ձմռանը, իտալացի Կլաուդիո Ռանյերիի պաշտոնանկությունից հետո: Շեքսպիրը ամռանը երեք տարվա պայմանագիր էր կնքել ակումբի հետ:

«Լեսթերն» անհաջող է մեկնարկել Անգլիայի ընթացիկ առաջնությունում: 8 տուրից հետո թիմը վաստակել է 6 միավոր եւ 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում