17:42  ,  17 հոկտեմբերի, 2017

Մարիո Բալոտելին նորածին որդու հետ (ֆոտո)

Ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին առաջին անգամ հրապարակել է նորածին որդու լուսանկարը: «Հայր եւ որդի»՝ գրառել է 27-ամյա իտալացի խաղացողը Ինստագրամում հրապարակած լուսանկարը:

Բալոտելիի երկրորդ զավակը ծնվել է սեպտեմբերի 28-ին: Ֆուտբոլիստը գաղտնի է պահում, թե ով է երեխայի մայրը:

Բալոտելին ունի նաեւ 5-ամյա դուստր, որի հայրությունն ընդունել էր միայն ԴՆԹ թեստից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում