11:46  ,  17 հոկտեմբերի, 2017

Գվարդիոլա. Սիրում եմ դիտել «Նապոլիի» խաղը, շատ բան եմ սովորում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել իտալական ակումբի հասցեին:

«Նապոլին» ունի բոլորովին այլ խաղաոճ, որին մենք սովոր չենք Պրեմյեր լիգայում: Ես մարզիչ լինելուց բացի նաեւ հանդիսատես եմ, ու ինձ դուրս է գալիս տանը նստած դիտել «Նապոլիի» խաղը: Ես շատ բան եմ սովորում դրանից:

Մեզ սպասվում է լուրջ փորձություն: Փորձությունները գայթակղում են ինձ: Վստահ եմ, որ դաշտում տեսնելու ենք հրաշալի ֆուտբոլ, եւ որ մեր երկրպագուները կաջակցեն մեզ»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հոկտեմբերի 17-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Նապոլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում