10:58  ,  17 հոկտեմբերի, 2017

«Ոսկե գնդակին» արժանանալու դեպքում Նեյմարը 3 միլիոն եվրո կստանա ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ակումբից 3 միլիոն եվրո բոնուս կստանա «Ոսկե գնդակին» արժանանալու դեպքում:

Le Parisien-ի համաձայն՝ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն ամեն անգամ կստանա այդպիսի պարգեւավճար, եթե արժանանա այդ մրցանակին (մինչեւ 2022 թվականը նախատեսված պայմանագրով):

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն այս ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»: Նեյմարը դեռ չի արժանացել «Ոսկե գնդակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում