10:33  ,  17 հոկտեմբերի, 2017

«Ռեալ» - «Տոտենհեմ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Արքայական ակումբին, որի հաղթանակի համար սահմանել է 1.44 գործակից: Անգլիական ակումբի հաղթանակն ունի 7.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.50:

Հոկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում