21:12  ,  16 հոկտեմբերի, 2017

Տոտի․ Մեսին, Ռոնալդուն ու Նեյմարն այլմոլորակային են, բայց Կրիշտիանուն գերազանցում է նրանց

Իտալական «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլստի կոչման համար պայքարող Կրիշտիանու Ռոնալդուի («Ռեալ»), Լիոնել Մեսիի («Բարսելոնա») եւ Նեյմարի (ՊՍԺ) մասին։ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ֆավորիտ է համարում պորտուգալացի հարձակվողին։

«Մենք խոսում ենք ֆուտբոլային 3 այլմոլորակայինների մասին։ Նրանց երեքի դեպքում էլ իրար հարգել ենք ֆուտբոլային խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս, սակայն, իհարկե,  Կրիշտիանուն գերազանցում է մյուսներին։ Ռոնալդուն անցկացրեց անկրկնելի մրցաշրջան եւ գոլ խփեց ուժեղ թիմերի դեմ խաղերում»,- Տոտիի խոսքը փոխանցում է ՖԻՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչի կոչման համար պայքարում են Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Զինեդին Զիդանը («Ռեալ») եւ Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում