Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հոկտեմբերի 16-ին կայացել են 8-րդ տուրի հանդիպումները, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Առաջատար «Լոռին» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է «Ալաշկերտ-2»-ին, իսկ երկրորդ տեղում գտնվող «Արցախը» տանն ուժեղ է գտնվել «Շիրակ-2»-ից՝ 3։0։
Հայաստանի Առաջին խումբ, 8-րդ տուր
«Արցախ» - «Շիրակ-2»՝ 3:0 (1:0)
Կարեն Հարությունյան, 11, Գոռ Մկրտումյան, 50, Գրիգոր Աղեկյան, 69
«Ալաշկերտ-2» - «Լոռի» 1:3 (0:1)
Ախմեդ Ջինդոյան, 85 – Տեի Տինգա Կոֆի, 18, 56, Դավիթ Ասլանյան, 64
«Գանձասար-Կապան-2» - «Արարատ-2» 0:5 (0:2)
Դավիթ Մինասյան, 29, 66, Ռուսլան Ավագյան, 50, Միքայել Առուստամյան, 54, Էրիկ Նազարյան, 44
«Ավան Ակադեմիա» - «Բանանց-2» 0:2 (0:1)
Էմիլ Եղիազարյան, 21 (11մ), Աբրահամ Պորտուգալյան, 52
«Փյունիկ-2» - «Էրեբունի» 2:3 (1:3)
Սամվել Խաչիկյան, 7, Հովհաննես Նազարյան, 60 – Արմեն Դավիդյան, 37, Արսեն Հակոբյան, 44, Սոս Թադեոսյան, 45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում