18:45  ,  15 հոկտեմբերի, 2017

«Էվերտոնը» պարտությունից փրկվեց Ռունիի գոլի շնորհիվ

Անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում «Էվերտոնը» 1:1 հաշվով ավարտեց «Բրայթոնի» դեմ արտագնա խաղը: Տանտերերը հաշիվը բացեցին 82-րդ րոպեին, սակայն վերջին րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին 11 մետրանոցից խփեց «Էվերտոնի» պատասխան գոլը:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բրայթոն» - «Էվերտոն»՝ 1:1

Անտոնի Կնոկհարտ, 82 – Ուեյն Ռունի, 90 (11մ)

«Սաութհեմփթոն» - «Նյուքասլ»՝ 2:2

Մանոլո Գաբիադինի, 49, 75 (11մ) – Իսաակ Հայդեն, 20, Այոզե Պերես, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում