21:16  ,  14 հոկտեմբերի, 2017

«Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի» ռեկորդը

Մադրիդի «Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի» ռեկորդը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 13-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Իսպանիայի առաջնությունների արտագնա հանդիպումներում:

2010-2011 թվականներին «Բարսելոնան» հյուրընկալվելիս տարել էր 12 անընդմեջ հաղթանակ:

Արքայական ակումբը 17 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավոր: Կատալոնական ակումբը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով