17:18  ,  14 հոկտեմբերի, 2017

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» չպարզեցին հաղթողին

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական դիմակայությունում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» «Էնֆիլդ» ստադիոնում հյուրընկալվեց գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարած «Լիվերպուլին»: Հետաքրքիր պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: Դարպասապապահներ Դավիդ Դե Խեայի եւ Սիմոն Մինյոլեի գերազանց խաղի շնորհիվ դարպասի գրավում չգրանցվեց՝ 0:0:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 63-րդ րոպեին:

 «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» 13 միավորով 6-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում