15:05  ,  13 հոկտեմբերի, 2017

Ռաֆայել Նադալը կրկնեց Անդրե Աղասիի ցուցանիշը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, Շանհայում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի  քառորդ եզրափակիչում 3 սեթում (6:4, 6:7, 6:3) հաղթելով բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին, 870-րդ հաղթանակն է տարել կարիերայում եւ կրկնել աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի ութակի հաղթող, օլիմպիական չեմպիոն, ամերիկահայ Անդրե Աղասիի ցուցանիշը, հայտնում է BBC-ն:

Այդ ցուցանիշով ռեկորդակիր է ամերիկացի Ջիմի Քոնորսը, որը տարել է 1256 հաղթանակ: Նրան հաջորդում են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (1121), Իվան Լենդլը (1068), Գիլյերմո Վիլասը (929) եւ Ջոն Մակինրոյը (877):

Շանհայի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում