21:16  ,  12 հոկտեմբերի, 2017

Շոտլանդիայի հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզիչի

Ֆուտբոլի Շոտլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գորդոն Ստրաչանը հեռացել է պաշտոնից, հաղորդում է Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։ Թիմը լքել է նաեւ նրա օգնական Մարկ Մաքգին։ Գորդոն Ստրաչանը Շոտլանդիայի հավաքականը գլխավորում էր 2013 թվականից։

60-ամյա շոտլանդացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Սելթիկը», «Սաութհեմփթոնը», «Միդլսբրոն»։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի F խմբում Շոտլանդիայի հավաքականը 18 միավորով գրավել է երրորդ տեղը՝ գոլերի տարբերությամբ զիջելով նույնքան միավոր հավաքած Սլովակիային, որը հանդես կգա անցումային հանդիպումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում