15:09  ,  12 հոկտեմբերի, 2017

Մատան մերժել է չինացիների առաջարկը եւ նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան մերժել է Չինաստանից ստացած գայթակղիչ առաջարկը եւ նոր պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ:

29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, իսկ ակումբը ցանկանում է օգտվել այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությունից, հաղորդում է Mirror-ը:

Չինաստանում Մատային առաջարկել են ավելի բարձր աշխատավարձ, սակայն նա հրաժարվել է: Այժմ իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 165 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս