13:48  ,  12 հոկտեմբերի, 2017

Անդրեյ Շեւչենկոն չի հեռացվի Ուկրաինայի հավաքականից

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան չի ծրագրում պաշտոնանկ անել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոյին, հայտնում է «Футбол 24»-ը:

Իտալական «Միլանի» եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը դարձյալ թիմին կհավաքի նոյեմբերին՝ պատրաստվելով ընկերական խաղի: Այս պահին Ուկրաինայի հավաքականը գլխավորելու այլ թեկնածուներ չկան:

Հիշեցնենք, որ 2016-ին Անդրեյ Շեւչենկոն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր էր կնքել «2+2» ձեւաչափով: Նրա գլխավորությամբ ուկրաինացիները չկարողացան նվաճել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում