13:15  ,  12 հոկտեմբերի, 2017

Մբապեի վրա հարձակված շոտլանդացի ֆանատին 4 տարի արգելել են ստադիոն այցելել

Շոտլանդական «Սելթիկի» երկրպագու Ջոն Հատոնին Մեծ Բրիտանիայում արգելել են 4 տարի այցելել ստադիոն, գրում է Le Figaro-ն:

Շոտլանդացի ֆանատը պատժվել է «Սելթիկի» եւ ՊՍԺ-ի միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վրա հարձակվելու համար:

Նախօրեին Ջոն Հատոնը կանգնել է դատարանի առջեւ: 21-ամյա երկրպագուն պատժվել է նաեւ 21-ժամյա հասարակական աշխատանքով: Նրան նաեւ արգելել են մինչեւ 2021 թվականը Մեծ Բրիտանիայում այցելել ստադիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում