12:14  ,  12 հոկտեմբերի, 2017

Մոուրինյոն 70 միլիոնանոց պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

The Sun-ի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պորտուգալացի մասնագետին կառաջարկի 5 տարվա պայմանագիր, եւ այդ ընթացքում նա կստանա 70 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել էր նախորդ տարվա ամռանը՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Անգլիայի առաջնության 7-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 19 միավոր եւ «Մանչեսթեր Սիթիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում