11:57  ,  12 հոկտեմբերի, 2017

Էդեն Ազար. Առաջիկա հանդիպումներում լավ չեմ խաղալու

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը երկրպագուներին զգուշացրել է, որ իրեն ժամանակ է հարկավոր նախկին մարզավիճակին վերադառնալու համար: Կրնկի վնասվածքի պատճառով Ազարը բաց էր թողել 3 ամիս:

«Միշտ բարդ է դաշտ վերադառնալ վնասվածքից հետո, սակայն ես արեցի դա: Ամռան ընթացքում կարողացել եմ մարզվել, սակայն առաջիկա խաղերում վատն եմ լինելու: Չեմ ցանկանում հենց այնպես ֆուտբոլ խաղալ, պետք է վարադառնամ նախկին մարզավիճակին»,- Ազարի խոսքը մեջբերում է Evening Standard-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում