09:58  ,  12 հոկտեմբերի, 2017

Ադրիանոն վերսկսում է կարիերան. Ինքս ինձ ապացուցելու բան ունեմ

Իտալական «Ինտերի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն հայտարարել է կարիերան վերսկսելու մասին: 35-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կսկսի մարզվել՝ մարզավիճակ հավաքելու համար:

«Ես կսկսեմ մարզվել առանց թիմի մինչեւ հունվար: Պարզապես չեմ կարող ավարտել կարիերաս: Պատրաստ եմ հանդես գալ բարձր մակարդակում, սակայն հասկանում եմ, որ պետք է դառնամ ավելի համառ: Ցանկանում եմ դա անել ինքս ինձ համար եւ ցույց տալ, որ կարող եմ հասնել իմ առավելագույնին»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Globo-ն:

Հիշեցնենք, որ Ադրիանոյի նախորդ ակումբը եղել է ամերիկյան «Մայամին», որից նա հեռացել էր 2016-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում