01:16  ,  12 հոկտեմբերի, 2017

Անդրես Ինյեստա. Մարզիչ կամ մարզական տնօրեն չեմ դառնա

Չեմ կարծում, որ կդառնամ մարզիչ կամ մարզական տնօրեն ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո, ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը կատալոնական ակումբի հետ կնքել էր ցմահ պայմանագիր (միակողմանի խզելու իրավունքով):

«Խաղացողի կարիերաս ավարտելուց հետո կցանկանայի մնալ ֆուտբոլում, ցանկանալի է «Բարսելոնայում»: Բայց չեմ պատկերացնում ինձ մարզիչի կամ մարզական տնօրենի դերում:

Ինչ վերաբերում է մարզավիճակիս, ապա ինձ նախկինի նման լավ եմ զգում: Եթե 33 տարեկան եմ, դա դեռ չի նշանակում, որ չեմ կարող անցկացնել այնքան հանդիպում, ինչքան նախկինում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Պայմանագրի համաձայն՝ Ինյեստան կարող է «Բարսելոնայում» խաղալ այնքան, ինչքան ցանկանա, իսկ կարիերան ավարտելուց հետո աշխատանքի անցնել ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում