00:29  ,  12 հոկտեմբերի, 2017

Արտուրո Վիդալ. Միշտ հասանելի կլինեմ հավաքականի համար

Մյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է տարածված լուրերը, թե ավարտում է կարիերան Չիլիի ազգային հավաքականում: Ավելի վաղ ֆուտբոլիստը Ինստագրամում շնորհակալություն էր հայտնել թիմակիցներին եւ մարզիչներին անցկացրած տարիների համար՝ ակնարկելով, որ այլեւս հանդես չի գա ազգային թիմում: Սակայն ավելի ուշ Վիդալը Թվիթերում գրել է, որ միշտ կարձագանքի ազգային հավաքականի հրավերին:

«Ռազմիկը կարող է արտասվել, զգալ վախ եւ հիասթափություն, բայց երբեք չի հանձնվում եւ պայքարում է մինչեւ մահ: Ամեն անգամ, երբ հրավեր ստանամ, ես հասանելի կլինեմ: Ամեն պարտություն ունի ռեւանշ»,- գրել է Վիդալը:

2007թ. փետրվարից Չիլիի հավաքականում Վիդալն անցկացրել է 95 հանդիպում, խփել 23 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում