17:09  ,  11 հոկտեմբերի, 2017

Ազգերի լիգա. Հայաստանն ու Ադրբեջանը եւ Ուկրաինան ու Ռուսաստանը չեն ընդգրկվի նույն խմբերում

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի ազգային հավաքականները չեն հայտնվի նույն ենթախմբերում։ Այդ մասին ՈւԵՖԱ-ի գրասենյակից հայտնել են tass.ru-ին։

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականները հանդես չեն գա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ դիվիզիոնի նույն ենթախմբում։ Նույնը վերաբերում է նաեւ չորրորդ դիվիզիոնում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ազգերի լիգայում հանդես կգա 55 եվրոպական հավաքականներ, որոնք ըստ վարկանիշի՝ կբաժանվեն չորս դիվիզիոնների։ Ամեն դիվիզիոնում կլինի չորս ենթախումբ։ Վիճակահանությունը տեղի կունենա 2018թ. հունվարի 24-ին։ Խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն 2018թ. սեպտեմբերից, հաղթողը հայտնի կդառնա 2019թ. հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում