22:53  ,  8 հոկտեմբերի, 2017

«Ալաշկերտ» - «Լոռի» գոլառատ խաղի գոլերը

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» ստուգողական խաղ է անցկացրել Առաջին խմբի առաջատար «Լոռիի» հետ: Հանքավանում կայացած հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով:

«Ալաշկերտի» կազմում դուբլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս եկած Լեստեր Պելտիերը, մեկ անգամ էլ աչքի է ընկել նրա եղբայր Յոհան Պելտիերը, որը փորձաշրջան է անցնում թիմում: «Լոռիի» գոլերը խփել են Վիգեն Ավետիսյանը, Դարկո Ենոքը եւ Իբրահիմ Ֆուսեյնին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում