20:27  ,  8 հոկտեմբերի, 2017

Ղազախստան - Հայաստան. Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի խաղի հաշիվը բացեց հայկական թիմը:

Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում ընթացող խաղի 26-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մարկոս Պիզելիի հրաշալի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ վստահորեն գրավեց դարպասը՝ 1:0: Ընթանում է առաջին խաղակեսը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 10-րդ տուր

E խումբ

Ղազախստան - Հայաստան՝ 0:1 (առաջին խաղակես

Հենրիխ Մխիթարյան, 26

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Արտյոմ Միքայելյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մալաքյան, Արտյոմ Սիմոնյան, Մարկոս Պիզելի, Սարգիս Ադամյան:

Ղազախստան. Դավիդ Լորիա, Էրկեբուլան Տունգիշբաեւ, Վիկտոր Դմիտրենկո, Յուրի Լոգվինենկո, Էլդոս Ախմետով, Դմիտրի Միրոշնիչենկո, Ասխատ Տագիրբեկով, Մակսատ Բայժանով, Ազատ Նուրգալիեւ, Բաուրժան Տուրիսբեկ, Ռոման Մուրտազաեւ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում