23:40  ,  8 հոկտեմբերի, 2017

Ռոնալդուն մոտենում է Ֆերենց Պուշկաշին

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով Անդորրայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղում, ազգային թիմում գոլերի քանակը հասցրել է 79-ի:

Մադրիդի «Ռեալի» հարձակվողն ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում հավասարվել է երրորդ տեղում գտնվող զամբիացի Գոդֆրի Չիտալին, հայտնում է Goal.com-ը:

Ցուցակը գլխավորում է իրանցի Ալի Դաեին, որը Իրանի հավաքականում խփել է 109 գոլ: Երկրորդ տեղում է հունգարացի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշը՝ 84 գոլ: Ռոնալդուն շրջանցեց Հուսեյն Սաիդին, որն Իրաքի հավաքականի կազմում դարձել է 78 գոլի հեղինակ: 5-րդ տեղում բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն է 77 գոլով:

Հիշեցնենք, որ Անդորրայում կայացած խաղում Ռոնալդուն փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը, իսկ 63-րդ րոպեին բացել էր հաշիվը: Պորտուգալացիները հաղթել էին 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում