14:45  ,  6 հոկտեմբերի, 2017

Ինյեստան «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգեց մինչեւ կարիերայի ավարտը

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին:

33-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ կարիերայի ավարտը:

Ինյեստայի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018թ. հուլիսը: Նա «Բարսելոնայի» ակադեմիայի սան է եւ ակումբի համակարգում է 1996-ից, երբ 12 տարեկան էր: Կիսապաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 639 հանդիպում, ինչը ակումբի պատմության երկրորդ ցուցանիշն է:

Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» կազմում նվաճել է 30 տիտղոս եւ այդ ցուցանիշով ռեկորդակիր է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում