20:43  ,  2 հոկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Բեյլի գոլը լավագույնն է

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի գոլը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույնը: «Ռեալը» հաղթել էր 3:1 հաշվով: Բեյլի գոլը ստացել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության մասնակիցների ձայների 23 տոկոսը:

Երկրորդ տեղում է շոտլանդական «Սելթիկի» կիսապաշտպան Սկոթ Սինքլեյրի գոլը բելգիական «Անդերլեխտի» դեմ խաղում (3:0)՝ 22 տոկոս:

Եռյակը եզրափակել է Մոսկվայի «Սպարտակի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդոյի գոլը անգլիական «Լիվերպուլի» դարպասը` 19 տոկոս (հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում