20:22  ,  1 հոկտեմբերի, 2017

Բունդեսլիգա-2. Սարգիս Ադամյանը «Ռեգենսբուրգին» չփրկեց պարտությունից

Գերմանական Բունդեսլիգա-2-ի 9-րդ տուրում «Ռեգենսբուրգը» մրցակցի դաշտում 0:2 հաշվով պարտվել է «Սանդհաուզենին»՝ կրելով 6-րդ պարտությունը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես է եկել 82 րոպե:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու  Լեհաստանի (հոկտեմբերի 5) եւ Ղազախստանի (հոկտեմբերի 8) թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով