00:35  ,  28 սեպտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը Մոսկվայում, Հենրիխ Մխիթարյանի գոլը, օրվա արդյունքները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց երկրորդ տուրը: Երկրորդ օրը խաղացին A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մոսկվայում 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ի: Անգլիական թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 50-րդ հանդիպումն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ: Երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի Անտոնի Մարտիալը, որը իրացրեց Հենրիխ Մխիթարյանի վաստակած 11 մետրանոցը: Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի Ռոմելու Լուկակուն: «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի առաջատարն է՝ 6 միավոր: Շվեյցարական «Բազելն» ու ԲԿՄԱ-ն ունեն 3-ական միավոր:

B խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունեց Մյունխենի «Բավարիային»եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Գոլով եւ գոլային փոխանցմամբ աչքի ընկավ բրազիլացի Նեյմարը: ՊՍԺ-ն վաստակել է 6 միավոր, «Բավարիան» ու «Սելթիկը»՝ 3-ական:

D խմբում «Բարսելոնան» Լիսաբոնում նվազագույն հաշվով հաղթեց «Սպորտինգին» եւ ունի 6 միավոր: «Յուվենտուսն» ուժեղ էր հունական «Օլիմպիակոսից»՝ 2:0: Իտալիայի չեմպիոնները վաստակել են 3 միավոր:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

A խումբ

«ԲԿՄԱ Մոսկվա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:4

Կոնստանտին Կուչաեւ, 90 - Ռոմելու Լուկակու, 4, 27, Անտոնի Մարտիալ, 19, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 57

«Բազել» - «Բենֆիկա»՝ 5:0

Միխայել Լանգ, 2, Դիմիտրի Օբերլին, 20, 69, Ռիկի վան Վոլֆսվինկել, 59, 11մ, Բլաս Ռիվերոս, 76

Հեռացում՝ Անդրե Ալմեյդա («Բենֆիկա»), 62

B խումբ

«Անդերլեխտ» - «Սելթիկ»՝ 0:3

Լի Գրիֆիտս, 38, Կարա Մբոջի, 50, ինքնագոլ, Սքոթ Սինքլեր, 90+2

ՊՍԺ - «Բավարիա»՝ 3:0

Դանիել Ալվես, 2, Էդինսոն Կավանի, 31, Նեյմար, 63

C խումբ

«Աթլետիկո Մադրիդ» - «Չելսի»՝ 1:2

Անտուան Գրիզման, 40 - Ալվարո Մորատա, 60, Բատշուայի, 90+4

«Ղարաբաղ» - «Ռոմա»` 1:2

Պեդրո Էնրիկե, 28 – Կոստաս Մանոլաս, 7, Էդին Ջեկո, 15

D խումբ

«Յուվենտուս» - «Օլիմպիակոս»՝ 2:0

Գոնսալո Իգուաին, 69, Մարիո Մանջուկիչ, 80

«Սպորտինգ» - «Բարսելոնա»՝ 0:1

Սեբաստիան Կոատես, 49, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում