Աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելուց հետո Լեւոն Արոնյանն ամփոփել է պայքարը եւ խոսել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասին:
«Շատ երջանիկ եմ, 12 տարի է անցել առաջին գավաթից, մի ամբողջ շրջափուլ է անցել: Շատ ուրախ եմ, ինձ համար շատ առանձնահատուկ տիտղոս է:
Կարծում եմ՝ եզրափակիչի բոլոր պարտիաներում էլ առավելություն ունեի Դին Լիրենի նկատմամբ: Ես վստահ էի, որ կարող եմ հաղթանակով ավարտել այս դիմակայությունը:
Դին Լիրենը շատ դիմացկուն պաշտպանվող է եւ ուրախ եմ, որ արագ շախմատի առաջին երկու պարտիաներում պայքարն ավարտվեց: Դին Լիրենը շատ համարձակ եւ սոլիդ խաղացող է:
Հավակնորդների նախորդ մրցաշարերում շատ եմ համարվել ֆավորիտ, բայց ձախողվել եմ: Այս անգամ ես չեմ համարվի իրական ֆավորիտ եւ կխաղամ հաճույքիս համար»,- ասել է Լեւոն Արոնյանը հաղթանակից հետո:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հաջորդ մրցակիցը համաշխարհային թագի համար հայտնի կդառնա 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում