14:28  ,  26 սեպտեմբերի, 2017

Մոուրինյոն զբոսնել է Մոսկվայում 2 թիկնապահների ուղեկցությամբ

Մոսկվա ժամանած անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մարզահագուստով զբոսնել է հյուրանոցի հարակից տարածքում երկու թիկնապահների ուղեկցությամբ, հաղորդում է ռուսական sport-express-ը: Մի քանի երկրպագուներ փորձել են լուսանկարվել մարզիչի հետ, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չեն տվել հինգ մետրից մոտ գնալ:

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 27-ին կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում