13:57  ,  26 սեպտեմբերի, 2017

Կարվախալ. Մենք այնքան էլ լավ չէինք խաղում վերջին շրջանում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ չգիտի մրցաշրջանի մեկնարկում շատ գոլեր բաց թողնելու պատճառը:

«Ցավոք, ես դեռ ոչ մի անգամ չեմ հաղթել այս ստադիոնում: Չեմ կասկածում, որ «Բորուսիան» կձգտի առավելագույն խնդիրներ ստեղծել մեզ համար նաեւ այս անգամ:

Մենք այնքան էլ լավ չէինք խաղում վերջին շրջանում, անհաջողություններ ունեցանք առաջնությունում, քիչ պահեր էինք ստեղծում: Լավագույն մարզավիճակը վերադարձնելու համար ժամանակ է պետք: Եթե ես իմանայի, թե ինչու ենք շատ գոլեր բաց թողնում, կասեի մարզիչին: Մենք պետք է շատ աշխատենք:

Ոչ ոք չի կասկածում Ռոնալդուի հնարավորություններին: Անցած մրցաշրջանում մենք հաճույք էինք ստանում նրա խաղից նույնիսկ մարզումների ժամանակ: Նրան առանձնահատուկ է դարձնում ծանր մարզումներն ու գոլերը: Նա անպայման կստանա իր շանսը եւ կօգտագործի այն նաեւ այս մրցաշրջանում»,- Կարվախալի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Բորուսիա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս