09:01  ,  26 սեպտեմբերի, 2017

Խաբի Ալոնսոն որոշել է դառնալ մարզիչ

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն որոշել է զբաղվել մարզչական գործունեությամբ:

«Ես անցկացրել եմ 17 տարի ֆուտբոլում եւ կողմնորոշվել եմ իմ ապագայի հարցում՝ որոշել եմ դառնալ մարզիչ: Մանրամասները կլինեն ավելի ուշ»,- ասել է 35-ամյա Ալոնսոն Ինստագրամում հրապարակած տեսաուղերձում:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնն ու Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիրը անցած մրցաշրջանից հետո ավարտեց կարիերան: Նրա վերջին ակումբը Մյունխենի «Բավարիան» էր: Մինչեւ Գերմանիա տեղափոխվելը Խաբի Ալոնսոն հանդես է եկել նաեւ իսպանական «Ռեալ Սոսյեդադում», «Էյբարում», «Ռեալում», անգլիական «Լիվերպուլում»: Ալոնսոն դարձել է Չեպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Իսպանիայի եւ Գերմանիայի չեմպիոն, Անգլիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում