Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում սեպտեմբերի 26-ին տեղի կունենա չորս դասական պարտիաներից վերջինը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) կփորձեն գործը չթողնել թայ-բրեյքին: Չորրորդ պարտիայում սեւերով հանդես կգա հայ գրոսմայստերը: Առաջին երեք պարտիաներում գրանցվել է ոչ ոքի:
Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը եզրափակիչ դուրս գալու շնորհիվ նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:
Ֆոտո՝ fide.com
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում