09:34  ,  26 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան vs Դին Լիրեն՝ չորրորդ պարտիա (ֆոտո)

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում սեպտեմբերի 26-ին տեղի կունենա չորս դասական պարտիաներից վերջինը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) կփորձեն գործը չթողնել թայ-բրեյքին: Չորրորդ պարտիայում սեւերով հանդես կգա հայ գրոսմայստերը: Առաջին երեք պարտիաներում գրանցվել է ոչ ոքի:

Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը եզրափակիչ դուրս գալու շնորհիվ նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

Ֆոտո՝ fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում