17:18  +04,  25 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան - Դին Լիրեն՝ ոչ ոքի 31 քայլում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում տեղի ունեցավ երրորդ դասական պարտիան: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) 31-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սպիտակներով խաղաց հայ գրոսմայստերը:

Սա երրորդ ոչ ոքին էր: Սեպտեմբերի 26-ին կայանալիք չորրորդ դասական պարտիայում էլ հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կանցկացվի թայ-բրեյքը:

Երկու գրոսմայստերները ապահովել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս