10:11  ,  25 սեպտեմբերի, 2017

Մեսին Ալկասերին խորհուրդ է տվել հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական թիմի իսպանացի հարձակվող Պակո Ալկասերին խորհուրդ է տվել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ մշտական տեղ կունենա մեկնարկային կազմում, հաղորդում է mundodeportivo-ն:

Մեսին ու Ալկասերը մոտ ընկերներ են: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

24-ամյա ֆուտբոլիստը 2016-ին «Վալենսիայից» է տեղափոխվել «Բարսելոնա»: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 2 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում