00:38  ,  24 սեպտեմբերի, 2017

«Յուվենտուսի» հաղթարշավը շարունակվում է

Իտալիայի առաջնությունում հաղթարշավն է շարունակում «Յուվենտուսը», որը 6-րդ տուրում ընդունեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Հյուրերն արդեն 24-րդ րոպեից հանդես եկան 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց իտալացի պաշտպան Դանիելե Բազելին:

«Յուվենտուսը» 18 միավորով երկրորդ տեղում է՝ նույնքան միավոր վաստակած «Նապոլիին» զիջելով խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ:

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 4:0

Պաուլո Դիբալա, 16, 90+1, Միրալեմ Պյանիչ, 40, Ալեքս Սանդրո, 57

Հեռացում՝ Դանիելե Բազելի, 24, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում