23:54  +04,  23 սեպտեմբերի, 2017

Կրեմլի Գավաթ. Ռազմիկ Վարդանյանը՝ երկրորդ մրցանակակիր

Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում անցկացված բիլիարդի Կրեմլի Գավաթում Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը գրավել է երկրորդ տեղը: Եզրափակիչում նա պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր Ալեքսանդր Սիդորովին:

Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի Գավաթին մասնակցելու իրավունքը ստացել էր Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի անցկացրած «դինամիկ բուրգ» խաղաձեւի Հայաստանի բաց առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս