23:54 23 սեպտեմբերի, 2017Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում անցկացված բիլիարդի Կրեմլի Գավաթում Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը գրավել է երկրորդ տեղը: Եզրափակիչում նա պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր Ալեքսանդր Սիդորովին:
Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի Գավաթին մասնակցելու իրավունքը ստացել էր Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի անցկացրած «դինամիկ բուրգ» խաղաձեւի Հայաստանի բաց առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.