22:23  ,  23 սեպտեմբերի, 2017

«Լիվերպուլն» ուժեղ էր «Լեսթեր Սիթիից»

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով:

«Լիվերպուլը» 11 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ հավասարվելով «Տոտենհեմին» եւ «Ուոթֆորդին»: «Լեսթերը» 4 միավորով 16-րդն է:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2:3

Սինձի Օկաձակի, 45+3, Ջեյմի Վարդի, 69 – Մոհամեդ Սալահ, 15, Ֆիլիպե Կոուտինյո, 23, Ջորդան Հենդերսոն, 68

Չիրացրած 11՝ Ջեյմի Վարդի, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում