21:55  ,  23 սեպտեմբերի, 2017

«Նապոլիի» 6-րդ անընդմեջ հաղթանակը

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց ՍՊԱԼ-ին եւ պարտության մատնեց 3:2 հաշվով:

«Նապոլին» 6-րդ անընդմեջ հաղթանակից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Նապոլիի» կարող է հավասարվել միայն «Յուվենտուսը», որը 5 տուրում նույնքան հաղթանակ էր տարել:

Իտալիայի առաջնություն, 6-րդ

ՍՊԱԼ - «Նապոլի»՝ 2:3

Պասկուալե Սկյատարելա, 13, Ֆեդերիկո Վիվիանի, 78 - Լորենցո Ինսինյե, 14, Խոսե Կալյեխոն, 71, Ֆաուզի Գուլամ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում