20:04  ,  23 սեպտեմբերի, 2017

Սեբալյոսի դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին»

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ հյուրընկալվեց «Ալավեսին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Արքայական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը:

«Ռեալը» 11 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 3 միավոր է զիջում երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյին» եւ 2 միավոր՝ երրորդ տեղում գտնվող «Սեւիլիային»: Առաջատար «Բարսելոնան» 5 հաղթանակ է տարել:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ալավես» - «Ռեալ»՝ 1:2

Մանու, 40 - Դանիել Սեբալյոս, 10, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում