11:33  ,  22 սեպտեմբերի, 2017

Ռոնալդուի անվանական խաղակոշիկները՝ ադամանդե փայլով (ֆոտո)

Nike ընկերությունը թողարկել է Մադրիդի «Ռեալում» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տպավորիչ կարիերային նվիրված դիզայնով խաղակոշիկներ:

Cut To Brilliance հավաքածուի խաղակոշիկները պատված են ադամանդե փոշով: Ռոնալդուի անվանական ապրանքանիշից (CR7) բացի խաղակոշիկների վրա նշված է Արքայական ակումբում ֆուտբոլիստի նորամուտի օրը եւ իսպաներեն գրված է «Մանկության երազանք» (El Sueño Del Niño):

«Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ խաղալու այս ադամանդներով»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում